▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Անդրեասյանը իրավունք ունի՞ թրքացնել մեր երեխաներին. Սեմյոն Բաբայան

Ժաննա Անդրեասյանը իրավունք ունի՞ թրքացնել մեր երեխաներին. Սեմյոն Բաբայան

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ Սեմյոն Բաբայանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, փոխնախարար Արաքսիա Սվաջյանի, նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանի։

Նա պահանջում է հանրակրթական դպրոցների «Մայրենի» առարկայի 2-րդ, 3-րդ, 5-րդ և «Պատմություն» առարկայի 7-րդ դասարանների դասագրքերը շրջանառությունից հետ կանչել։ 

Դատավոր Արմեն Ներսիսյանի նախագահությամբ կայացած նիստում, հայցվոր կողմը հստակեցրեց միջնորդության պահանջը, միջնորդեց արգելել պատասխանողին խնդրո առարկա դասագրքերի շրջանառությունը շարունակել 2026/2027 թվականից։

Պատասխանող կողմն առարկեց այն պատճառաբանությամբ, որ այլ դասագիրք չկա, շրջանառությունն արգելելու դեպքում երեխաները կմնան առանց դասագրքի։ Սեմյոն Բաբայանն ասաց, որ եթե այսօր դատարանը որոշում ընդունի,  կասեցումը կսկսվի 2026-2027 թվականի ուսումնական տարվանից։

Ըստ նրա, այդ ընթացքում նախարարությունը հնարավորություն կունենա նոր մրցույթ հայտարարել։

  Նա նշեց, որ պատասխանող կողմի պատճառաբանությունը հիմք չունի. «Ինչ վերաբերում է նրան, որ դասագիրք չի լինի, այս տարի 10 դասագիրք  չի մտել  դպրոց, որովհետև ոչ ոք չի ցանկացել մրցույթի մասնակցել, ով էլ մասնակցել է՝ կասեցվել է»։

  Հայցվոր կողմի պնդմամբ,  այդ դասագրքերն էական վնաս են հասցնում այն անձանց, ովքեր օգտվում են, աղավաղում են այսօրվա սերնդին։   Հայցվորը միջնորդեց նշանակել տեխնիկական փորձաքննություն՝  պարզելու, հնարավո՞ր է տեխնիկապես ստանալ «Մայրենի» 3-րդ դասարանի դասագրքի 1-ին մաս վերնաջնամասի պատկերն ու բզկտված դրոշը։ 

Դատավորը հստակեցրեց միջնորդությունը. «Ուղարկել տեխնիկական փորձաքննության, փորձագետին տալով հետևյալ հարցերը՝ արդյո՞ք կազմի հակառակ կողմի պատկերը ֆոտոշոփով դիտավորյալ արված չէ,  արդյո՞ք ներկայացված տեսանյութում հրապարակված եղանակով հնարավոր է ստանալ վերջնամասի պատկերն ու բզկտված դրոշը»։  

Պատասխանող կողմն առարկեց նաև այս միջնորդությանը։ 

Սեմյոն Բաբայանն ասաց. «Քանի որ ես զինվորական եմ, դասագրքերում տեսնում եմ այրվող դրոշ, տանկ, ՆԶՊ-ի դասագրքում՝ թուրքական համազգեստ։ Այսինքն, պետական կառավարման լիազոր մարմինը, չարաշահելով իր լիազորությունները, իրականացնում է տգիտությամբ, անփութությամբ, չգիտեմ որ տարբերակն է  իրենց մոտ, այս գործողությունները, որոնք անընդունելի են»։ 

Նա միջնորդեց վկաներ ներգրավել Ժաննա Անդրեասյանին, Արաքսյա Սվաջյանին, Կարեն Գիլոյանին, պատմաբանների, տարբեր մասնագետների։ 

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее