Ժան-Կլոդ Վան Դամի «Դուխով» գլխարկն ու ադրբեջանցի հարսը
Ադրբեջանցի դաշնակահարուհի Սուադա Հաջիզադեն, ով հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամի որդու կինն է, ժամանել է Բաքու։ Այդ մասին նա հայտնել սոցիալական ցանցերում։
«Բարև ձեզ։ Իմ անունը Սուադա է։ Ես ադրբեջանուհի եմ և թեյի մեծ սիրահար։ Հատկապես սիրում եմ թեյ խմել Կասպից ծովի տեսարանին»,- գրել է նա։
2021 թվականի հունիսին Սուադան ամուսնացել է Քրիստոֆեր Վան Դամի հետ՝ արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում։ Զույգն այժմ բնակվում է Միացյալ Նահանգներում։
Հիշեցնենք, որ 2018-ին Ժան-Կլոդ Վան Դամը հայկական համացանցի հերոս էր դարձել, քանի որ ուղիղ եթերով ողջույններ էր հղել Հայաստանին, իսկ ավելի ուշ էլ հագել է «Դուխով» մակագրութամբ գլխարկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet