▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամերով հեռվից նայում է երեխային, ինձ էլ ասում՝ արի տես՝ ինչ է անում. Արամեի կինը՝ ամուսնու և դստեր շփումների մասին

 

Life.panorama.am-ը գրում է. Հունիսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երգիչ Արամեի ու Աննա Թովմասյանի առաջնեկը: Նորածին աղջկան ծնողներն անվանել են Աննա Մարիա, քանի որ շատ էին ցանկանում, որ աղջիկը կրի սրբի անուն: Աղջկա անունը հուշել է Արամեի երազը: Ինչպես երգչի կինն է պատմում, Արամեն երազում տեսել է, թե ինչպես է տասնյակ անունների մեջ պարզ երևացել Աննա Մարիան:
Այսօր կայքը հեռախոսազրույց է ունեցել Աննա Թովմասյանի հետ, շնորհավորել նրան նվիրական իրադարձության առիթով, պարզել փոքրիկի ու մոր ինքնազգացողությունն ու լսել Աննայի՝ մայրիկի կարգավիճակում հույզերի ու զգացողությունների մասին.
«Հենց նոր այդ զգացողությունների մասին էինք խոսում հիվանդասենյակում. անսովոր, անսպասելի, անբացատրելի է… Կարծում եմ՝ այս վիճակը բնական է»,- ասում է Աննան, ում հրաշալի տրամադրությունն ու լիաթոք ծիծաղն ամեն ինչ արդեն իսկ պատմում էին նրա անսահման երջանկության մասին: Որքանո՞վ է Աննան հաղթահարել փոքրիկի հետ շփվելու առաջին վախերը. երիտասարդ մայրիկն ասում է՝ մասամբ. «Շատ դժվարություններ դեռ չեմ հաղթահարել, մինչև հիմա վախենում եմ երեխային զգեստափոխել կամ տակդիրը փոխել, այդ հարցում ինձ օգնում են, իսկ ահա առանց վախի երեխային արդեն համարձակ գրկում եմ, այնպես որ, ահագին առաջխաղացում ունենք»:
Այն մասին, թե ինչպես է եղել Արամեի ու դստեր առաջին հանդիպումը, Աննան ասաց, որ, ցավոք, չի տեսել այդ պահը, քանի որ ինքը հիվանդասենյակում է եղել, իսկ փոքրիկին հայրիկը տեսել է նորածինների համար նախատեսված սենյակում, սակայն Արամեի պատմելով գիտի, որ երիտասարդ հայրիկը շատ հուզված էր այդ պահին. «Հիմա էլ, երբ մեզ այցի է գալիս, ժամերով հեռվից նայում է երեխային, ուսումնասիրում է, ինձ էլ ասում է՝ արի տես՝ ինչ է անում, ինչպես է շարժվում։ Տեսնում եմ, որ ուշադիր ուսումնասիրում է երեխային, ասում է՝ տեսնեմ, հո ականջը չի ծալվել))»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Blognews.am-ը գրում է. Հունիսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երգիչ Արամեի ու Աննա Թովմասյանի առաջնեկը: Նորածին աղջկան ծնողներն անվանել են Աննա Մարիա, քանի որ շատ էին ցանկանում, որ աղջիկը կրի սրբի անուն: Աղջկա անունը հուշել է Արամեի երազը: Ինչպես երգչի կինն է պատմում, Արամեն երազում տեսել է, թե ինչպես է տասնյակ անունների մեջ պարզ երևացել Աննա Մարիան:
Այսօր կայքը հեռախոսազրույց է ունեցել Աննա Թովմասյանի հետ, շնորհավորել նրան նվիրական իրադարձության առիթով, պարզել փոքրիկի ու մոր ինքնազգացողությունն ու լսել Աննայի՝ մայրիկի կարգավիճակում հույզերի ու զգացողությունների մասին.


«Հենց նոր այդ զգացողությունների մասին էինք խոսում հիվանդասենյակում. անսովոր, անսպասելի, անբացատրելի է… Կարծում եմ՝ այս վիճակը բնական է»,- ասում է Աննան, ում հրաշալի տրամադրությունն ու լիաթոք ծիծաղն ամեն ինչ արդեն իսկ պատմում էին նրա անսահման երջանկության մասին: Որքանո՞վ է Աննան հաղթահարել փոքրիկի հետ շփվելու առաջին վախերը. երիտասարդ մայրիկն ասում է՝ մասամբ. «Շատ դժվարություններ դեռ չեմ հաղթահարել, մինչև հիմա վախենում եմ երեխային զգեստափոխել կամ տակդիրը փոխել, այդ հարցում ինձ օգնում են, իսկ ահա առանց վախի երեխային արդեն համարձակ գրկում եմ, այնպես որ, ահագին առաջխաղացում ունենք»:


Այն մասին, թե ինչպես է եղել Արամեի ու դստեր առաջին հանդիպումը, Աննան ասաց, որ, ցավոք, չի տեսել այդ պահը, քանի որ ինքը հիվանդասենյակում է եղել, իսկ փոքրիկին հայրիկը տեսել է նորածինների համար նախատեսված սենյակում, սակայն Արամեի պատմելով գիտի, որ երիտասարդ հայրիկը շատ հուզված էր այդ պահին. «Հիմա էլ, երբ մեզ այցի է գալիս, ժամերով հեռվից նայում է երեխային, ուսումնասիրում է, ինձ էլ ասում է՝ արի տես՝ ինչ է անում, ինչպես է շարժվում։ Տեսնում եմ, որ ուշադիր ուսումնասիրում է երեխային, ասում է՝ տեսնեմ, հո ականջը չի ծալվել))»:


Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее