Ճամբարակում փրկարարները շենքի փլատակներից դուրս բերեցին 5-րդ զոհի մարմինը: Նա 1971 թվականին ծնված Արթուր Սարգսյանն է` տիկնիկային թատրոնի ղեկավար։
Պայթյունի հետևանքով մահացած մյուս քաղաքացիներն են՝ 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյան։ |
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ճամբարակի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով փլուզվել է շենքի մի մասը:
Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:
***