Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Արմոն արդեն երկար ժամանակ է էկրանային դադար է հայտարարել, երգիչը նոր երգեր ու տեսահոլովակներ չի ներկայացնում, նրան չենք տեսնում նաև հաղորդումների ու նախագծերի շրջանակում:
Թե ո՞ւր է այս շրջանում Արմոն ու ինչո՞վ է պայմանավորված նրա լռությունը, կայքը պարզել է երգչից.
«Կարծում եմ` երբեմն պետք է լռել, ամբոխից մի փոքր հեռանալ, որպեսզի թարմ ուժերով կարողանալ վերադառնալ: Այս ընթացքում ավելի շատ ժամանակս հատկացրել եմ ընտանիքիս, հոգևոր կյանքին, ինչն ինձ համար ամենակարևորն է»,- նշեց Արմոն:
Խոսելով ասպարեզ հնարավոր վերադարձի մասին` երգիչը նկատեց.
«Նոր երգեր ունեմ, որոնցից մեկը շատ շուտով պատրաստ կլինի, հենց դրա հիման վրա էլ տեսահոլովակ կլինի: Ասեմ, որ երգի թեման շատերին է հոգեհարազատ, այնպես որ, հուսով եմ, որ այն կգնահատվի հանդիսատեսի կողմից»:
Մեր նկատառմանը, թե Արմոն երգից զատ այլ աշխատանքով ևս զբաղվո՞ւմ է, ժպիտով նշեց` ոչ:
Անդրադառնալով ընտանիքին ու խոսելով փոքրիկից, Արմոն պատմեց.
«Աղջիկս անչափ հետաքրքիր երեխա է, իր տարիքի համեմատ` բավականին խելացի: Ասում են` արտաքնապես ինձ է նման, թեպետ ես նրա մեջ ամեն մեկից նմանություն գտնում եմ, հատկապես իր մորաքրոջն եմ շատ նմանեցնում: Նա ամեն ինչով սիրում է զբաղվել, բայց շատ շուտ է հոգնում, իր համար անընդհատ նորություններ ենք փորձում ստեղծել: Աղջիկս նաև շատ հյուրասեր է, անգամ եթե իր ամենասիրած ուտեստը լինի, հյուր գալու ժամանակ անպայման առաջարկում է: Շատ է սիրում, երբ իրեն պատմություններ եմ պատմում, այդպես խաղաղությամբ է քնում: Փոքրիկս շատ մարդամոտ է, հատկապես երեխաներին շատ է սիրում: Սիրում նաև զբոսնել ու կենդանիների հետ խաղալ: Իր մանկական Աստվածաշունչն է շատ սիրում, կարող է երկար թերթել, ուսումնասիրել նկարները, իսկ հենց մայրիկի գլխաշորը տեսնում է, պարտադիր դնում է գլխին ու սկսում աղոթել` «Փառք-փառք» ասելով: Շատ է սիրում իմ ու կնոջս մեջտեղում նստել, մեկ ձեռքով ինձ է գրկում, մյուսով` մայրիկին և իրեն շատ երջանիկ է զգում»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում