▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակավորապես կփակվեն Երևանի որոշ ճանապարհահատվածներ

Հարգելի համաքաղաքացիներ,

ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ի երեկոյան ժամը 20:30-ից փակ կլինեն Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան բարձրացող ուղղության Ամիրյան-Պուշկին փողոցների հատվածը, ժամը 21:30-ից Աճառյան փողոցի`Ծարավ Աղբյուրի-Բաբաջանյան փողոցների հատվածը:

Գիշերային ժամերին ասֆալտապատման աշխատանքներ կծավալվեն նաև Աթենքի փողոցի`Բրազիլիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ ընկած հատվածում, սակայն փողոցը այդ ընթացքում չի փակվի: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее