▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակավոր դադար էի վերցրել ու սպասում էի հետաքրքրող առաջարկի. Գայանե Ասլամազյան

​​​​​​​

Life.panorama.am-ը գրում է. Փետրվարի 13-ից կմեկնարկի «Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը: Նախագիծը կշարունակի ցուցադրել Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի արհեստավարժ մասնագետների բարդ առօրյան՝ նոր, էլ ավելի հնչեղ բացահայտումներով: Արդեն գործող դերասաններին կմիանան նորերը. Գայանե Ասլամազյանը, Ժան Նշանյանը, Արմեն Սողոյանը եւ այլք կհամալրեն սիրված դերասաններ շարքը:

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանն արդեն տեւական ժամանակ էր, ինչ չեր նկարահանվում հեռուստասերիալներում, բայց դադարն արդեն չեղարկված է, իսկ թե ինչպես կայացրեց կրկին նկարահանվելու որոշումը, դերասանուհին պատմել է մեզ:

«Ես ընդամենը ժամանակավոր դադար էի վերցրել ու սպասում էի իսկապես ինձ հետաքրքրող առաջարկի, որը կստիպեր ինձ որոշումս փոխել ու նկարահանվել: «Հատուկ բաժինը» հենց այդպիսինն էր, այստեղ ուղղակի հիանալի աշխատանքային թիմ է հավաքված: Անխտիր բոլորը իրենց գործի լավագույն գիտակներն են, ես էլ մեծ սիրով ընդգրկվեցի այդ մեծ ընտանիքում: Իհարկե, առաջարկն ընդունելու հարցում ինձ համար մեծ առավելություն էր նաեւ այն, որ ֆիլմն ուներ սկիզբ, կոնկրետ սցենար ու իմ անելիքն էլ այստեղ շատ հստակ էր: Նոր եթերաշրջանը առաջինի տրամաբանական շարունակություն էր, պարզապես նոր գլխավոր հերոսներ ավելացան, որոնցից մեկն էլ ես էի: Ուրախ եմ եւ շնորհակալ, որ ինձ են տեսել այդ կերպարում»,- նշեց Գայանե Ասլամազյանն ու շարունակեց.

«Նկարահանումներն անցնում էին անչափ հետաքրքիր, ջերմ ու բարի մթնոլորտում, ինչը գալիս էր թե կազմակերպիչներից, թե ռեժիսորից՝ Գրիգ Վահրամյանից: Պետք  է ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում ռեժիսորի ու սցենարիստի աշխատանքը»:

Գայանեի խոսքով, երբ ստացել է առաջարկը, սկսել է խորապես ուսումնասիրել «Հատուկ բաժնի» անցած ճանապարը, որպեսզի արդեն ձեռքբ բերված հաջողությունը իր կողմից էլ պահպանի:

Դեասանուհու խոսքով՝ նկարահանվելու որոշումը կայացրել է նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ հեռուստասերիալը մի քանի մասից է.

«Ես շատ ուրախ եմ, որ մեր հեռուստադաշտում արդեն իսկ զարգանում են կարճ հեռուստասերիալների գործունեությունը: Այս պարագայում մեծ առավելություն էր այն, որ ես գնում էի մի տեղ, որտեղ կար կայացած թիմ, հստակ սցենար, ու ես էլ շատ ժամանակ չէի կորցնելու: Չգիտեմ, գուցե, եթե առաջարկ ստանայի երկարաշունչ սերիալում նկարահանվելու, չընդունեի: Սակայն այս առումով եւս միանշանակ չեմ ուզում խոսել, քանի որ ամեն բան կախված է աշխատակազմից եւ սցենարից»,- հավելեց Գայանեն:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее