Երևանի քաղաքապետ Տարոն մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երևանի շարունակական զարգացման ծրագրերն այլընտրանք չունեն։
Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնում քաղաքային բոլոր ենթակառուցվածքների հավասար զարգացման ուղղությամբ։
Ուրախ եմ հայտնել, որ տրանսպորտային և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով այսօր քաղաքապետարանում հյուրընկալել էինք ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինին, որի հետ քննարկել ենք նոր ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները:
Համոզված եմ, որ ծրագրի հաջողելու դեպքում, նոր ու ժամանակակից ճոպանուղին զբոսաշրջային տեսանկյունից մեր մայրաքաղաքին կհաղորդի նոր գրավչություն՝ նպաստելով ոչ միայն զբոսաշրջիկների թվի աճին, այլև՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի տեղաշարժի հեշտացմանը։»:


