▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետան արդեն արել է այն, ինչ պետք էր. Էրիկ

Life.panorama.am-ը գրում է.Մայիսի 10-ին «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակչի շրջանակներում մեր երկիրը ներկայացնող Իվետա Մուկուչյանն ուղղակի ցնցեց բոլորին ոչ միայն իր ձայնով ու շլացուցիչ տեսքով, այլեւ խիզախությամբ՝ ծածանելով Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Նրա՝ նման քայլը մեծ քննարկումների առիթ դարձավ, եւ չնայած մայիսի 14-ին պետք է կայանա «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլը, բայց դեռեւս քննարկվում են հնարավոր պատժամիջոցների կիրառումը հայկական պատվիրակության նկատմամբ:

Մինչ այս հարցի շուրջ «Եվրատեսիլի» կազմակերպիների որոշումը,կայ-ը Իվետայի առաջին ելույթի մասին խոսել է երգիչ Էրիկի հետ, ով «Եվրատեսիլ-2016»-ում հանդես է գալիս որպես հայաստանյան ժյուրիի անդամ:

«Նախ պետք է ասեմ, որ իմ գնահատմամբ այս տարի «Եվրատեսիլ»-ի լավագույն տարիներից մեկն է, կազմակերպիչները աշխատել են բարձր մակարդակով, բեմը շատ հարուստ ու գեղեցիկ է: Որպես ժյուրիի անդամ՝ կարծիքներ ու կոնկրետ մասնակիցների անուններ չեմ կարող նշել, քանի որ դրա իրավունքը չունեմ, միայն կարող եմ հայտնել իմ սուբյեկտիվ տեսակետը, որ այս տարի եվրոպական շատ հայտնի երկրներ «Եվրատեսիլ»-ում  ներկայացրել են ավելի հնաոճ երգեր, որոնք, ըստ իս, այնքան էլ ակտուալ չեն: Ինչեւէ, կան եւ լավ մասնակիցներ, եւ վատ»,- նշեց Էրիկն ու անդրադարձավ մեր երկրի ներկայացուցչին.

«Ես շատ ցավում եմ, որ մենք իրավունք չունենք քվեարկել մեր երկրի համար, բայց եթե ես հնարավորություն ունենայի, մեծ սիրով կքվեարկեի հենց Իվետայի օգտին, քանի որ նա իսկապես շատ լավ ներկայացավ: Եվրատեսիլյան պատմության մեջ մենք շատ գեղեցիկ ու փառահեղ ելույթներ ունեցել ենք ու այս տարի էլ Իվետան պատվով ներկայացրեց մեր երկիրը: Ինձ հիացրեց Իվետային վստահությունը, նրան միշտ եմ սիրել, բայց «Եվրատեսիլ»-ի բեմում ես ինձ համար նոր արտիստ բացահայտեցի, արտիստ, ով հրաշալի է տիրապետում իր արտաքինին. երգին, բեմին, տեսախցիկներին եւ հանդիսատեսին: Նրա ելույթի ժամանակ շատ պարզ էր երեւում ցանկությունը, որ նա ուզում է լավագույն կերպով մեր երկիրը ներկայացնի, ինչն էլ նրան հաջողվեց»:

Էրիկը դժվարանում է կանխատեսել, թե Իվետան ո՞ր հորիզոնականը կզբաղեցնի, քանի որ փորձը ցույց է տվել, որ «Եվրատեսիլ»-ում շատ հաճախ անկանխատեսելի ընթացք կարող է լինել: Երգչի կարծիքով՝ հորիզոնականն այլեւս կարեւոր չէ, այն, ինչ Իվետան պետք է աներ, արդեն արել է.

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее