▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետա Մուկուչյանն իր գործը լավ է անում. հայտնիները՝ Եվրատեսիլի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

A1plus-ը գրում է.

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Իվետա Մուկուչյանի երգը երեկ հանձնվել է հանդիսատեսի դատին: Love Wave կոչվող երգի համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Որքանո՞վ է հաջողված երգը եւ ի՞նչ շանսեր ունի Իվետան «Եվրատեսիլում»,   փորձել ենք պարզել մրցույթի թոհուբոհին անձամբ ծանոթ երաժիշտներից:

Գոռ Սուջյանը, որը մեր երկիրը «Եվրատեսիլում» ներկայացրել է 2013 թվականին, կարծում է, որ Իվետա Մուկուչյանն իր գործը լավ է անում: Խոսելով մեր հաղթանակի հավանականության մասին, երգիչը նշեց.

«Շանսերի մասին սխալ եմ համարում խոսելը, այդ մասին պրոդյուսերները պետք է մտածեն: Նույնիսկ հեռուստադիտողը չպետք է անի կանխատեսումներ, քանի որ այդ պատճառով է, որ մրցույթը միշտ ցավոտ է վերջանում թե’ արտիստների, թե’ դիտողների համար»,-ասաց նա՝ մաղթելով Իվետային հաջողություն եւ վստահություն:

Երգչուհի Նադեժդա Սարգսյանն էլ, որի դուստրը՝ Էմմին, մասնակցեց «Եվրատեսիլին» 2011 թվականին, վստահ է, որ Իվետա Մուկուչյանը կկարողանա լավ կատարել այն, ինչ անհրաժեշտ է. «Նա իր ձայնով եւ տեսքով համապատասխանում է միջազգային բեմին: Շատ լավ ընտրություն են կատարել,-ասաց նա՝ հավելելով, որ երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա մրցույթը.

-Քաղաքականացված մրցույթ է, ես չեմ ցանկանում գուշակել, թե ինչ է լինելու, բայց ուզում եմ, որ լավ լինի: Իվետան այն երգչուհիներից է, որն իրեն չի կորցնում, համարձակ եւ վստահ աղջիկ է: Ես ուզում եմ, որ նա իր համարձակությունը օգտագործի բեմում: «Եվրատեսիլն» այնպիսին է, որ հենց բեմ ես բարձրանում, ուրիշ բան է լինում: Եթե նա կարողանա իրեն հավաքել, իսկ ես 99 տոկոսով վստահ եմ դրանում, ապա ամեն բան լավ կլինի»,-եզրափակեց Նադեժդա Սարգսյանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее