Այսօր առավոտյան երգչուհի Իվետա Մուկուչյանն իր միկրոբլոգում հարսանյաց զգեստով լուսանկար էր հրապարակել` գրելով, որ ամուսնանում է: Պարզվում է, որ լուսանկարն արվել է նոր նախագծի շրջանակներում։ Այս մասին երգչուհին իր միկրոբլոգում գրում է.
«Սա նախագիծ է, որի փակագծերը դեռ չեմ կարող բացել։ Խնդրում եմ, ուշադիր կարդալ փոստը: Շնորհակալ եմ երկրպագուներիս սիրո և ուշադրության համար»։