Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում վերջապես պարզ դարձավ հայերիս կողմից սիրված և սպասված Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակցի անունը: Իվետա Մուկուչյանի անունը արդեն իսկ աժոտաժ է ստեղծել, քննարկումների և քննադատությունների առիթ է տվել: Մեր մենթալիտետի համաձայն կա մարդկանց ստվար զանգված, ովքեր անկախ ամեն ինչից հայտնում են իրենց բացասական կարծիքը թե՛ մրցույթի և թե՛ մասնակցի վերաբերյալ:
Մեջբերեմ մի քանի մեկնաբանություններ դուրս բերված վիրտուալ քննարկումներից.
.Ետ ժյուրին ոտքերն ա գնահատելու թե ձայնային տվյալները
.Եվրոպայից եք ընտրել, որ մի բան դուրս գա
.Մարդ չգիտի մոդել ա թե երգչուհի
.Թող գնա Գերմանիան ներկայացնի
.Եվ ամենաաբսուրդային և տափակ մեկնաբանությունը՝ առանց մորուք Կոնչիտա:
Իհարկե վատ երևույթ է սեփական մասնակցին քաջալերելու փոխարեն անիմաստ մեկնաբանելը, բայց ամեն դեպքում քննադատողները միշտ կան ու կլինեն: Իվետան այն քիչ երգչուհիներից է, ով իրեն կարող է ներկայացնել ամբողջությամբ ՝ թե՛ արտաքնապես և թե՛ ձայնյին հզոր տվյալներով: Նա բեմում իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում»:
Այնպես որ առա՛ջ Հայաստան, հաջողություն մեր մասնակցին և պատվիրակությանը:
P. S. Happy birthday IVETA...
Հեղինակ ՝ Մադաթ Սադոյան