▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իվետա Մուկուչյանը, միանշանակ, մեծ հնարավորություն ունի հաղթելու «Եվրատեսիլ 2016»-ում. Սերժո

Life.panorama.am-ը գրում է.  Կայքը զրուցել  է դիջեյ Սերժոյի հետ, ով հայտնել է, որ այս շրջանում իր երկրպագուների համար անակնկալ է պատրաստում.

«Վերջապես սկսում եմ նոր տեսահոլովակիս աշխատաքները, որը նկարահանվելու է իմ նոր ձայնասկավառակում տեղ գտած երգերից մեկի հիման վրա: Այն իրականացնելու ենք տաղանդավոր երգիչ Արթուր Ալեքի հետ: Տեսահոլովակի ռեժիսորությամբ կզբաղվի ընկերներիցս մեկն, ում անունը դեռ չեմ տա: Երգի երաժշտությունը իմն է, խոսքերը Արթուր Ալեքինը, ով նաեւ կատարում է այս երգը: Այն կոչվում է «Hypno», որն արդեն հասանելի է համացանցում. ընդ որում՝ նշեմ, որ երգի ընտրությունը կայացրինք ելնելով հենց արձագանքներից, այն կարծես թե շատ է սիրվել»,- նշեց Սերժոն:

Ի դեպ, «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի մասին խոսելիս՝ Սերժոն նկատեց. «Ես կարծում եմ, որ Իվետան ունի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, որոնք պետք են այդ մրցույթին ու առհասարակ եվրոպական բեմին: Իվետան ունի շատ լավ արտաքին ու հրաշալի ձայն, դրան զուգահեռ նա շատ աշխատասեր մարդ է, այսինքն՝ այս բոլորը հատկանիշներ են, որոնք հաջողություն են բերում երգչին: Այս պահին Իվետան աշխատում է շատ լավ թիմի հետ եւ ես կարծում եմ, որ նա միանշանակ մեծ հնարավորություն ունի հաղթելու «Եվրատեսիլ 2016»-ում: Ես որպես երաժիշտ եւ Իվետայի ընկեր՝ ավելի քան վստահ եմ, որ Իվետան մեզ հաղթանակ կապահովի կամ գոնե լավ հորիզոնական կզբաղեցնի»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее