Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Նարեկ Նալբանդյանի բիզնեսը ոչ միայն ծաղկում է, այլ նաեւ ընդլայնում տեսակը։ Նա թափով մտել է նաեւ սուպերմարկետների դաշտ, այսօր անգամ անզեն աչքով տեսանելի է, որ նույնիսկ ոչ բանում հատվածներում, որտեղ նորակառույց շենք կա, ծլում «88» սուպերմարկետը։
«Փաստինֆո»-ն է գրում ու հավելում, որ գրավոր հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ խնդրելով հայտնել, թե 2024-2025 թթ. «88» սուպերմարկետի քանի մասնաճյուղ է բացվել, քանի աշխատատեղ է ստեղծվել։
«Պարզվեց, որ բացվել է 57 մասնաճյուղ, որից միայն 29-ը մայրաքաղաք Երևանում են,Կոտայքում՝ 10-ը, Արմավիրում՝ 5-ը, Սյունիքում՝ 4-ը, Արարատում՝3-ը,Շիրակում՝ 1-ը, իսկ Արագածոտնում միայն 1-ը։ այլ խոսքով
ՀՀ ՊԵԿ-ից նշել են, որ սուպերմարկետների մասնաճյուղերի հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի տեղեկատվական համակարգում հավաքագրվում է հարկ վճարողի կողմից գրանցված հսկիչ դրամարկղային մեքենաների տվյալներից՝ ՀԴՄ-ներից։
Ստացվում է, որ ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը սուպերմարկետի մասնաճյուղերի մասին տրամադրվել է «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ի անվամբ հաշվառված ՀԴՄ-ների հասցեների վերաբերյալ տվյալներից։
Ինչ վերաբերում է ստեղծված աշխատատեղերին, ապա այս թիվը պարզվեց գաղտնիք է. «ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի, դրանք հանդիսանում են հարկային գաղտնիք և ենթակա չեն տրամադրման»,- հայտնել են ՊԵԿ-ից։
Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կառավարությունը՝ ի դեմս Փաշինյանի, յուրաքանչյուր հինգշբաթի խախտում է օրենսդրությունը ու հրապարակում հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, քանի որ գրեթե յուրաքանչյուր նիստում որոշումէ կայացվում մաքսային կամ այլ արտոնություն սահմանել այս կամ այն տնտեսվարողի համար՝ հրապարակելով, թե այդ ընկերություններից յուրաքանչյուրը քանի նոր աշխատատեղ է ստեղծելու։ Այլ խոսքով՝ ՊԵԿ-ը Փաշինյանի դեմ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում։ Կամ էլ կա այլ պատճառ՝ ըստ մամուլի հրապարակումների Նարեկ Նալբանդյանը վայելում է հատկապես Աննա Հակոբյանի բարեհաճությունը ու խնդիր է դրվել մուտք գործել շուկա՝ առանց եկամտաբերությունն այս պահին հաշվի առնելու ու թերեւս դրանով պայմանավորված մեծ թվով սուպերմարկետներ են բացվել, որոնք իրականում ունեն խիստ սակավաթիվ աշխատակիցներ, եւ գուցե ՊԵԿ-ը այս թիվն է փորձել թաքցնել, բայց շատ անհաջող ձեւով։
Ի դեպ, վերջերս շրջանառության մեջ է հայտնվել նաեւ «Նալբանդյան» տեսակի օղի եւ ՊԵԿ-ին հետաքրքրվել էինք, թե քանի՞ ակցիզավորված օղի է շշալցվել։ Այս տեղեկությունը եւս չի հրամադրվել՝ նույն հիմնավորմամբ»,-գրում է սկզբնաղբյուրը։