▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունները կա՛մ մոռացել էին, կա՛մ թքած ունեն». Հայկ Մամիջանյան

Անդրադառնալով ադրբեջանական հարձակման տարելիցի օրը Հրազդանում կազմակերպված համերգի վերաբերյալ հարցին՝ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասել է. «Ոչ մեկը համերգին դեմ չէ. լավ է, որ հրազդանցիներն ու կողքի քաղաքի բնակիչները լավ ուրախացել են, բայց դա կարելի էր անել նախորդ կամ հաջորդ շաբաթ: Դա ցույց է տալիս վերաբերմունք, որ իրենք կամ մոռացել էին, կամ էլ թքած ունեն: Նույնիսկ չգիտեմ՝ որն է ահավոր»:

***

Ես չեմ կարծում՝ Հայաստանում կլինի քաղաքական ուժ, որը ռեւանշիզմի գաղափարախոսությամբ կմասնակցի ընտրությանը․ նման խոսույթ օգտագործում են Ալիեւն ու ՔՊ-ն. խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Խորհրդարանական ճեպազրույցում լրագրողը հետաքրքրվել էր՝ ի՞նչ օրակարգով է ՀՀԿ-ն մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ խաղաղությա՞ն, թե՞ ռեւանշիզմի։

«ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետեւ մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով։ Մինչեւ ընտրություններ Փաշինյանը անդառնալի բաներ կարող է անել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

***

«Կառավարության որոշմամբ, նոյեմբերից Արարատ լեռան պատկերը չի լինի Հայաստանի պետական սահմանահատման կնիքի վրա, ինչպե՞ս եք գնահատում որոշումը: Ունե՞ք մտավախություն, որ նաև զինանշանի վրայից կհանվի»,- ճեպազրույցների ժամին դիմելով ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանին՝ հարցրեց լրագրողը: «Փորձել կանխատեսել, թե Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ ինչ հակահայկական գործողություն կանի, անշնորհակալ զբաղմունք է: Անվերջ կարելի է զարմանալ՝ ինչպես է պիոներական գերազանցիկությամբ Փաշինյանը պատրաստ հաճոյանալ Թուրքիային կամ Ադրբեջանին: Դա ուղղակի Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալու գործողություն է, ենթադրում եմ՝ դա ոչ մեկն իրենից չի պահանջել... Կհանի, թե չի հանի զինանշանից, չեմ զարմանա, եթե հանի»,- պատասխանեց Մամիջանյանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее