▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Tigran_Abrahamyan.jpg

«Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի «հավերժ» օրակարգային հարցն ինչպես սպասելի էր կրկին մնաց չկարգավորված. հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն իշխանությունը կրկին տապալեց։

Առիթից օգտվելով ևս մեկ անգամ անդրադարձա Սյունիքում ստեղծված իրադրությամբ պայմանավորված մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին, ՊՆ-ին խորհրդարան հրավիրելու խնդրին։

Այն, որ այս թեմայով բազմաթիվ հարցեր կան կուտակված, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, սակայն իշխանության պահվածքը՝ զերծ պահել անվտանգության բլոկի պաշտոնյաներին ԱԺ ներկայանալուց, ավելի է խորացնում եղած մտահոգությունները։
Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее