▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը տապալել է ժողովրդից թալանվածը ետ վերադարձնելու գործընթացը. Էդմոն Մարուքյան

«Ժողովրդից թալանված հարստությունը, որն իշխանությունը այդպես էլ չկարողացավ վերադարձնել պետությանը, հիմա օգտագործվում է ժողովրդին մանիպուլացնելու և երկրում գործող բոլոր առողջ բևեռներին փչացնելու նպատակով»,- «BrightTalk» ձևաչափի 6-րդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հարցին, թե, ո՞րն է քաղաքական վենդետայի և արդարադատության սահմանագիծը, Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Որպեսզի իշխանափոխությունից հետո, որևէ գործընթաց չկոչվի վենդետա պետք է հնարավորինս բոլոր տեսակի քրեական գործերով պահպանվեն բոլոր չափորոշիչները, միջազգայնորեն ընդունված ստանդարտները, և դատավարությունները պետք է ընթանան օրենքի ոգուն համապատասխան։ Երբ Հայաստանում մեկնարկեց այդ գործընթացը, առաջինը մենք ենք ասել, որ պետք է շատ ուշադիր և զգույշ պրոցեսը տանել, այլապես այդ ամենը շատ հեշտ կարող է բնութագրվել որպես քաղաքական հետապնդում կամ վենդետա և այդ սոուսի մեջ շահարկվել»։

Նա համոզմունք է հայտնել, որ «ամբողջովին տապալված է թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու գործընթացը, քանի որ հնարավորինս ոչ իմաստուն ձևով է արվել այն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее