«Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի կարծիքով Հայստանում կոռուպցիայի դեմ պայքարը ձևական բնույթ է կրում:
«Իշխանությունը քառակուսու մեջ է, հիմնականում պատժվում է միջին օղակը.շարքային դատավոր և այլն: Դրանից ավել ոչ ոք չի խորանում: Եթե մարդը քառակուսուց դուրս է գալիս, նոր սկսում են բռնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Ամարյանը:
Նրա խոսքով կարևոր է մարդկանց մտածելակերպը փոխելը:
«Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է մանկապարտեզից: Պետք է հասկացնեն, որ դրանով վնասում են իրենց, ընտանիքին»:
Կարդացեք նաև՝Շուտով կպարզվի, որ հայկական հողերի 20 տոկոսը ԱՄՆ սեփականությունն է. Ալեքսանդր Ամարյան


