
Իսրայելում քրիստոնյան սպանել է հարազատ դստերը` մահմեդականի սիրահարվելու համար: Այս մասին հայտնել է CNN-ը։
Ռամլե քաղաքի բնակիչ 58-ամյա Սամի Կարրան սպանել է դստերը հենց տանը, միջնակարգ դպրոցն ավարտելուց մեկ օր հետո։
17-ամյա Հենրիեթ Կարրան սիրահարվել էր մահմեդականի, ինչն առաջացրել է ծնողների բարկությունը: Աղջիկը փախել է սիրեցյալի հետ և սկսել բնակվել նրա և նրա մոր հետ:
Հենրիեթի ընտանիքը փորձել է դստերը տուն վերադարձնել՝ սպառնալով նրա ընկերոջն ու մորը, իսկ հայրը հանդիպումներից մեկի ժամանակ հարվածել է աղջկան։ Սակայն սոցաշխատողի հետ համատեղ հանդիպումից հետո Հենրիեթը տուն է վերադարձել։ Հունիսի 12-ին նա ավարտել է դպրոցը, իսկ հետո հայտնել հարազատներին, որ ուզում է իսլամ ընդունել։ Լսելով դա՝ հայրը վերցրել է դանակն ու երեք անգամ հարվածել աղջկան։


