▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելում 2 անցորդ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թքելով Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ

Իսրայելում 2 անցորդ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թքելով Երուսաղեմի հայկական վանքի մուտքի մոտ, սոցիալական ցանցերում գրել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Դա տեղի է ունեցել գիշերը՝ հրեական Շավուոթ տոնի ժամանակ։ Սկզբում մի անցորդ է թքել եկեղեցու ուղղությամբ, իսկ հետո՝ անցնող մեքենայի վարորդը։ Տեղի հայերը ոստիկանություն են զանգահարել, բայց նրանք ժամանել են 25 րոպե անց, երբ խուլիգաններն արդեն դեպքի վայրից փախուստի էին դիմել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее