▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը թող հումանիտար օգնությունն ուղղի վարձկաններին ու ահաբեկիչներին, որոնց զինում է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, The Jerusalem Post –ին տված հարցազրույցում, մեկնաբանալեով Իսրայելի՝ Հայաստանին հոմանիտար օգնություն ուղղելու առաջարկը, հորդորել է այդ օգնությունը  փոխանցել «ահաբեկիչներին ու վարձկաններին», որոնց, վարչապետի խոսքով, զինում է Իսրայելը:

Այն բանից հետո, երբ Հայաստանը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, ՀՀ վարչապետին է զանգահարել  Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլենը եւ առաջարկել հումանիտար օգնություն տրամադրել:

«Հումանիտար օգնություն մի երկրից, որն ահաբեկիչներին զե՞նք է վաճառում եւ որն օգտագործվում է խաղաղ քաղաքացիական հասարակության դե՞մ: Ես առաջարկում եմ Իսրայելին այդ օգնությունն ուղղել վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր ծավալած գործունեության տրամաբանական շարունակություն»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ Թուրքիան ու Իսրայելը փաստացի գտնվում են նույն կողմում եւ հրեական պետությունն առաջաիկայում  կարող է իր վրա զգալ «Անիկարայի կայսերական նկրտումները»:

Ըստ ՀՀ վարչապետը, Իսրայելը զինում է մի պետության, որը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանություն իրականացնել: Նա Իսրայելին ակտիվ հակամարտող կողմ է որակել, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն ակտիվ կերպով կիրառվում են Ղարաբաղում:

«Իսրայելը պետք է ինք իրեն հարցնի՝ արդյոք չի՞ պատերազմում նա դե-ֆակտո վարձկանների հետ Լեռնային Ղարաբաղում: Սա հարմա՞ր դիրքորոշում է նրա համար: Եթե այո, ապա Աստված իրենց հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն կոնկրետ հետեւանքներ եւ ձեր պետությունը ստիպված կլինի բախվել այդ հետեւանքներին»,-եզրափակել է ՀՀ վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее