▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը սպառնացել է դադարեցնել ՄԱԿ-ի ֆինանսավորումը

Եթե ՄԱԿ-ը զգալիորեն չփոխի իր վարքագիծը, կկորցնի Իսրայելի եւ այլ երկրների ե՛ւ աջակցությունը, ե՛ւ ֆինանսավորումը:

Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ փոխնախարար Ցիպի Պոտովելին, գրում է Times Of Israel-ը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ Իսրայել առաջին այցի ընթացքում կհայտարարվի, որ երկիրը «չի հանդուրժի կազմակերպությունում իր հանդեպ կանխակալ վերաբերմունք»:

«Մենք փորձում ենք իրական փոփոխությունների հասնել Իսրայելի հանդեպ ՄԱԿ-ի վերաբերմունքում: Ժամանակն է այդ հարցը սեղանին դնել եւ լուծել»,- ասել է Խոտովելին: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն նույնպես փոխել է իր դիրքորոշումը. Վաշինգտոնը հստակ հասկացրել է, որ այլեւս չի հանդուրժի Իսրայելի հանդեպ կանխակալ վերաբերմունքը:

Խոտովելին նշել է, որ Գուտերեշի հետ քննարկումը կկենտրոնանա նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության ամրապնդման ուղղությամբ: «Ակնհայտ է, որ մանդատը պետք է փոփոխվի»,- հավելել է իսրայելցի պաշտոնյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее