▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամիստները կոչ են անում զենք վերցնել ու պայքարել թուրքական զորքերի դեմ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից թուրքերեն լեզվով հրատարակվող «Konstantiniyye» հանդեսի վերջին համարում անդրադարձ է կատարվել թուրքական զինուժի գործողություններին: Հոդվածի նախաբանում ասվում է. «Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող սատանաներին ուղղված մեր խոսքը հետևյալն է. Արդեն գոյություն ունի Իսլամական պետություն, դուք հանգիստ չունեք»: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայք, հղում անելով այդ հոդվածին, նշում է, որ այնտեղ քննադատության թիրախում Թուրքիայի զինված ուժերն (TSK) են: Հոդվածում բոլորին կոչ է արվում պայքարել թուրքական զորքերի դեմ, քանի որ «թուրքական բանակը ՆԱՏՕ-ի հետ միասին մահմեդականներին կոտորում է»: Ըստ հոդվածի` Թուրքիայի նման սատանա ղեկավարներ ունեցող երկրներում ոստիկանության և ռազմական ոլորտում ծառայելը հավասարազոր է հայհոյանքի: Նշյալ կառույցներում ծառայող մարդիկ հոդվածում որակվում են, որպես անհավատ:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее