▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իսլամական ահաբեկչությունը համարում է ընդհանուր թշնամի բոլորի համար։

Վիեննայում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ Twitter-ում նման հայտարարություն է հրապարակել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է։ Այդ մարդասպանների և նրանց հրահրողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է»,- ասված է հայտարարության մեջ։

Կանցլերը նաև իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Մենք չենք կարող տրվել ատելությանը, որն ուղղված է մեր հասարակության պառակտմանը»,- Twitter-ում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее