▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկուհի Հովհաննիսյանը վերադառնում է շոու բիզնես

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Իսկուհի Հովհաննիսյանը նոր քայլերով, նոր շնչով ու «Հիմա հերթն իմն ա» նոր երգով վերադառնում է հայկական շոու բիզնես: Բոլորովին վերջերս նա ներկայացրել է նոր տեսահոլովակի շնորհանդեսը, իսկ այսօր երիտասարդ երգչուհին  մեզ պատմել է դադարի պատճառների մասին եւ կիսվել առաջիկա ծրագրերով:

Շատերը Իսկուհի Հովհաննիսյանին կհիշեն «Հայաստանի ձայնը» նախագծից, որտեղ երգչուհին Թաթայի խմբում էր ներկայանում. պարզվում է, որ նախագծի ավարտից հետո երգչուհի ամուսնացել է եւ հասցրել է բալիկ ունենալ.

««Հայաստանի ձայնը» նախագծից հետո, իհարկե, ծրագրեր ու ցանկություն ունեի այս ոլոտում գործել, բայց իրականացրի կյանքիս ամենակարեւոր որոշումը՝ ամուսնացա եւ բալիկ ունեցա: Հենց կյանքիս այդ կարեւոր իրադարձությամբ էր պայմանավորված վերջին շրջանի լռությունս,- նշեց երգչուհին ու հավելեց,- իրականում ես ամբողջովին չեմ դադարել աշխատել, ուղղակի համաատեղել եմ երգն ու անձնականս, որի ընթացքում աշխատանքս դանդաղեց»:

Իսկուհի Հովհաննիսյանը խոստանում է այսուհետ ակտիվ գործունեություն.

«Բալիկս շուտով մեկ տարեկան կդառնա, ուստի խանգարող հանգամանք այլեւս չկա. Խոստանում եմ՝ այսուհետ ավելի ակտիվ կգործեմ, առաջիկայում կլինեն նոր համագործակցություններ, որոնց մասին աստիճանաբար կպատմեմ»,- նկատեց նա:

Մեզ հետ զրույցում Իսկուհին նշեց, որ իր պրոդյուսինգով զբաղվում է ամուսինը. «Մասնագիտությանս հետ կապված երբեւէ ամուսնուս հետ խնդիր չի եղել, ավելին՝ հենց նա է զբաղվում իմ պրոդյուսինգով: Մեր ընտանիքը լի է սիրով ու ջերմությամբ, մենք երջանիկ ամուսիններ, արդեն նաեւ գործընկերներ ենք»,- նկատեց Իսկուհի Հովհաննիսյանը:

Ի դեպ՝ Իսկուհի Հովհաննիսյանի «Հիմա հերթն իմն ա» երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը, ռեժիսորը՝ Արսեն Երեմյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее