Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի, դիմահարդար Անատի Սաքանյանը Life.panorama.am-ին հայտնել է, որ վայելում է սպասված հանգիստն ու սպասում «Քարե դարդ»-ի նոր նկարահանումներին.
«Այս պահին դեռեւս վայելում եմ վաստակածս հանգիստը, բայց եւ արդեն մտածում ենք «Քարե դարդ»-ի երկրորդ եթերաշրջանի մասին: Քանի դեռ նկարահանումները չենք սկսել, այս պահին փորձում եմ ավելի շատ զբաղվել առաջին մասնագիտությամբս՝ դիմահարդարմամբ,- նշեց Անատին ու նկատեց, որ հեռուստադիտողները շատ շուտով իրեն կտեսնեն նոր նախագծերում, նաեւ գովազդային հոլովակներում.
«Մի քանի նախագծերի ծրագրեր կան, բայց դրանք դեռ քննարկման փուլում են, հստակ որոշումներ չկան, ուստի սխալ կլինի դրանց մասին հիմա խոսելը»,- հավելեց դերասանուհին:
«Քարե դարդի» հաջորդ եթերաշրջանի մասին խոսելիս՝ Անատին նկատեց.
«Քանի որ հեռուստադիտողն արդեն տեսավ, որ վերջին պահին նոր հերոսուհի ավելացավ՝ ի դեմս Ալինա Մարտիրոսյանի, ուստի նոր եթերաշրջանում հետաքրքիր զարգացումներ կլինեն, ավելին՝ նրա հետ կապված շրջադարձային փոփոխություններ կլինեն: Եթե անկեղծ գտնվեմ՝ դերասաններն այս պահին չգիտեն, թե սցենարական ինչ զարգացումներ կլինեն, բայց հաստատ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պահպանենք այն սանդղակը, որը ինքներս սահմանեցինք»:
Ի դեպ՝ Անատի Սաքանյաը հատուկ շեշտեց, որ հիացած է «Քարե դարդ»-ի անձնակազմով.
«Ես չեմ կարող չնշել, որ այս սիթքոմի անձնակազմը բառի բուն իմաստով իսկական մեծ ընտանիք է կազմել: Այն ջերմությունը, որ կա ներսում, անբացատրելի է: Այս ընթացքում մի օր, մի վայրկյան անգամ խնդիր չի եղել, իսկապես իդեալական հարաբերություններ են: Շատ հաճելի է, որ մեկը մյուսով մտահոգված է, հետաքրքրված, եթե մեզ մոտ մեկը տրամադրություն չի ունենում կամ վատառջողջ է, ողջ անձնակազմը խառնվում է իրար: Օրինակ վերջերս մի քիչ հիվանդ էի ու ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, որ ամբողջ անձնակազմը հերթով զանգեց ու հետաքրքրվեց ինձնով, ինչից ավելի շուտ լավացա»,- պատմեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում