▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկապես չեմ կարող ասել եւ նկարագրել երջանկությանս չափը. Նադեժդա Սարգսյանը` նորածին թոռնիկի մասին


Life.panorama.amգրում է. «Երբ երջանկությունը 3 կգ է»՝ իր ֆեսյբուքյան էջում ահա այս գրառմամբ երգչուհի Էմմին հայտնել է, որ որդին լույս աշխարհ է եկել: Life.panorama.am-ը միանալով երգչուհուն եւ նորթուխ տատիկին ուղղված շնորհավորանքներով կապ հաստատեց իր նոր կարգավիճակին անհամբեր սպասող ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ, ով այս շրջանում գտնվում է Գերմանիայում՝ հերթական բուժման կուրսը ստանալու նպատակով: Մեզ հետ զրույցում երջանիկ տատիկը զգացմունքները դժվարացավ բառերով նկարագրել.

«Իսկապես չեմ կարող ասել եւ նկարագրել երջանկությանս չափը: Ինչպես աղջիկս է ասում՝ մեր երջանկությունը 3 կգ է, այո, մեր փոքրիկը ընդամենը 3 կգ է կշռում, բայց այն երջանկությունը, որ հիմա կա մեր ընտանիքում ոչ մի կերպ չի չափվում, այն անասելի մեծ ու անկշռելի է»,- նշեց երգչուհին ու հավելեց.

«Իհարկե, ցավում եմ, որ այս պահին դստերս եւ թոռնիկիս կողքին չեմ առողջական խնդիրներիս պատճառով, թեպետ Էմմիի կողքին է ամուսինը, ամուսնու ընտանիքը, ովքեր մեծ սիրով են պարուրել աղջկաս եւ արդեն նաեւ թոռնիկիս: Հուսամ, որ շուտով նրանք կայցելեն Հայաստան, եւ ես էլ կտեսնեմ թոռնիկիս»:

Հետաքրքրվելով, թե ինչպես կանվանակոչեն Էմմիի նորածին որդուն՝ Նադեժդա Սարգսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել, բացի այդ, Էմմին անձամբ կհայտնի որդու անունը»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее