▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրինա Հարությունյանն առաջին անգամ բացահայտում է, թե ով է իր ամուսինն ու երեխաների հայրը

Tert.amLife-ը գրում է.

Դերասանուհի Իրինա Հարությունյանը մեկ տարի առաջ կրկին մայրացավ: 40 տարեկանում երկրորդ երեխային ունեցած դերասանուհին այժմ վայելում է մայրության բերկրանքը: 
 
Դերասանուհու հետ խոսել ենք նաև ամուսնու մասին, քանի որ նրա անձնական կյանքի վերաբերյալ մի շարք բամբասանքներ են պտտվում: Երբ ծնվեց Իրինայի տղան, շատերը քննարկում էին, թե ով է նրա հայրը և անակնկալի եկան, որ դերասանուհին մեկ տարի չէ, ինչ ամուսնացած է:
 
-Իրինա, երեխայի ծննդից հետո պասիվ եք: Ե՞րբ եք նախատեսում վերադառնալ աշխատանքի:
 
- Մի պահ դադար վերցնելն իմ ընտրությունն էր: 15 տարի անընդմեջ աշխատելուց հետո զգացի, որ կա դրա կարիքը: Հասկացա, որ ինձ անհրաժեշտ է անընդհատ լինել երեխայիս կողքին: Մեծ տղայիս ծննդից հետո շատ շուտ անցա աշխատանքի: Նրա՝ քառասունքից դուրս գալուց անմիջապես հետո գնացել եմ աշխատանքի և չեմ վայելել այն րոպեները, որոնք հիմա վայելում եմ երկրորդ երեխայիս հետ:
 
Ամռանը կարճամետրաժ ֆիլմում նկարահանվեցի, հիմա էլ նկարահանվում եմ 20 մասանոց նոր ֆիլմում՝ «Քավարանում», որը նախատեսված է «Արմենիա Պրեմիումի» համար: Մեծ դադարից հետ չզգացի, որ այսքան երկար չեմ նկարահանվել, միանգամից ինտեգրվեցի աշխատանքին:
 
 
-Ի՞նչ է նշանակում հասուն տարիքում մայր դառնալը: Թեև փորձառու մայրիկ եք, զգացողություններն ա՞յլ են:
 
- 20-25 տարեկանում ու հասուն տարիքում երեխա ունենալը տարբեր բաներ են: Այն ժամանակ ինքդ երեխա ես և շատ բաներ չես գիտակցում, անկախ քո կամքից բացթողումներ ես ունենում:
 
Երբ ծնվեց մեծ որդիս, ես նոր էի սկսում կարիերաս, կայանում՝ որպես դերասանուհի: Այնպես չէ, որ չէի ցանկանում խնամել որդուս, ուղղակի որպես դերասանուհի կայանալու ցանկությունս համընկավ նրա ծննդի հետ: Մեր գործն էլ այնքան աշխատատար է, հատկապես՝ թատրոնի դերասաններից բեմը խլում է ամբողջ էներգիան: Այդ ամենն արյան գնով է տրվում քեզ:
 
Ես երեխայիս թողնում էի հուսալի ձեռքերում, դրա համար ավելի հանգիստ էի:
 
Հիմա ամեն ինչ նորովի եմ ապրում և գիտակցված: Բայց կրկին ծայրահեղություն մեջ եմ:) Անընդհատ ձգում էի աշխատանքի անցնելու փուլը, որովհետև ավելի ու ավելի շատ էի ուզում երեխայիս կողքին լինել: Նա ամեն օր նոր բան է անում, նոր բառեր ասում, ինչից գերագույն հաճույք եմ ստանում: Առաջին ամիսներին գրեթե դուրս չէի գալիս տանից: Մեկ տարին մի ակնթարթի ես անցավ: Ինքս էլ չեմ գիտակցում, որ արդեն մի տարին անցավ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее