«Այդ ծերունի ավազակի ասածը նորություն չի մեզ համար. ինքը և իր ոհմակը միշտ պատրաստ են կրակելու ժողովրդի վրա, բայց լավ կլիներ, որ այդ կրակը ժամանակին ուղղեին դեպի թշնամին»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի վերջին հայտարարությանը: Նրա խոսքով՝ մինչ այդ իշխանությունy պետք է պատասխան տա 5000-ից ավելի զոհերի, կորոնավիրուսից մահացածների համար.
«Իրենց վրա 10 հազարից ավելի մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, նոր խելագարություն է: Իհարկե, ես հասկանում եմ այդ ծերունի ավազակի տվայտանքները, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն և իր թիմին: Սա է այսօրվա իշխանությունը: Եթե իրենց թվում է, որ կարող են ժողովրդին վախեցնել, հետ կանգնեցնել իրենց պայքարից, չարաչար սխալվում են...:
Իրենք լավ գիտեն, որ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իշխանությունը: Հակառակ դեպքում պատասխան են տալու ամեն ինչի համար»,-ասաց Սաղաթելյանը»,- ասաց Սաղաթելյանը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝