▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց բարբարոսություններն ամեն տեղ ցույց են տալիս.ֆաշիստներին դիմադրելու ենք․ Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվել է Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ » ռազմական օպերացիան։ Տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել 1 ԱԶԿ-ի և 2 ԺԴԿ-ի պատգամավոր։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ԱԶԿ-ի Քոնիայի պատգամավոր Լեյլա Շահինը դիմելով քրդամետ կուսակցությանը, ասել է․ «Խաղաղ բնակչությանը սպանում են ոչ թե թուրք զինվորները, այլ ձեր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները»:

Այս առիթով Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատագամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորների հարձակման մասին։ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Երեկ AKP-ի պատագամավորները խորհրդարանում փորձեցին մեր հետ ինքնադատաստան տեսնել։ Իրենց բարբարոսություններն ամեն տեղ ցույց են տալիս։ Ֆաշիստների դեմ ամեն տեղ դիմադրություն ենք ցույց տալու։ Եւ իհարկե հաղթելու ենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее