▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը լարման միտում ունի․ Սեյրան Օհանյան

«Իրավիճակը լարման միտում ունի։ Կարծում եմ՝ այսօր լայնամասշտաբ պատերազմ կարող է չլինել, որովհետև ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունը և մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ թույլ չի տա դա»։

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-2/seyran_ohanyan.jpeg

Այս մասին «Ազատության» եթերում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այնուամենայնիվ, տեղային բախումներ կարող են լինել, որովհետև աշխարհաքաղաքական իրադարձությունները, ուժային կենտրոնների շահերի բախումները և տարածաշրջանում նոր դերակատարների առկայությունը լուրջ անվտանգային նաև հակահետախուզական խնդիրներ պետք է դնեն մեր պետության առջև և այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,- նշել է Օհանյանը։

«Դրան նպաստում է նաև Ադրբեջանի ղեկավարության՝ իր խնդիրներն առաջ տանելու հռետորաբանությունը երեք ուղղությամբ՝ տարածքային ամբողջականություն, միջանցք և սահմանազատում ու սահամանգծում»,- հավելել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее