«Իրավիճակը չափազանց բարդ է, ու ՀՀ այսօրվա իշխանությունների առկայության պայմաններում Հայաստանն ու Արցախը գնում են ոչ թե անկում, այլ, ընդհանուր առմամբ, դեպի ինքնիշխանության գահավիժում»,- այսօրվա իրազեկման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: «Ցավ է, որ պատերազմում չկարողացանք հասնել հաջողության. երկրի ամբողջ ներուժը չմոբիլիզացվեց` Արցախն ու ՀՀ-ն պաշտպանելու համար: Ցավ է, որ պարտությունների շարունակություն գոյություն ունի. հակառակորդը շարունակում է ճնշումները»,- հավելել է նա: Նշենք` երիտասարդներն ու պատգամավորները տեղեկացնում են քաղաքացիներին ապրիլի 5-ի հանրահավաքի մասին: |