▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել․ Հարց՝ Ջհանգիրյանին

«Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Երևանի հայտնի թաղամասում առանձնատուն եք կառուցել և որի գինը նվազեցնելու համար այն գոմ անվանեցիք: Ձեր նշած այդ գոմում հիմա ՀՀ-ում Իրաքի դեսպանատունն է տեղակայված: Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզնից գոմ են վարձակալել»,- դիմելով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

http://asekose.am/filemanager/uploads/gagik_jhangiryan.jpg

Ջհանգիրյանն ասաց, որ վարձակելել են ոչ թե իրենից, այլ՝ տղայից. «Նախորդ գումարման ԱԺ նիստում այդ հարցին մանրամասն պատասխանել եմ.... Գիտե՞ք՝ ինչու գոմ անվանեցի, որովհետև իմ տունը համեստ տուն է՝ հարևան ապարանքների համեմատ»,- հավելեց ԲԴԽ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее