Իրանի խորհրդարանում եւ Թեհրանում Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում իրականացված ահաբեկչությունների հետեւանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Իրանի արդարադատության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 42-ի: Mehr գործակալությունը հայտնում է, որ խորհրդարանում գտնվող բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են:
Տեղի ժամանակով առավոտյան 10:15-ին սկսված ահաբեկչական գործողությունն ավարտվել է մոտ հինգ ժամ անց:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան զինված անձինք հարձակում են գործել Իրանի խորհրդարանի վրա և պատանդներ վերցրել:





