Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
Վերջերս հանդիպել էի իրանցի բարձրաստիճան դիվանագետի հետ։ Նա պատմել է, որ «ոչ մամուլի համար» մասով Իրանի արտգործնախարարը Նիկոլի հետ հանդիպման ժամանակ հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանի գոյություն ունեցող աշխարհաքաղաքական համակարգի փլուզմանը, հաստատված բոլոր դասավորությունների փոփոխությանը՝ բոլոր ուղղություններով խաղամիավորները զիջելով Ադրբեջանին (եւ նրա դաշնակիցներին): Եվ ամենացավալին այն է, որ Իրանը դադարել է Հայաստանի հետ ցամաքային սահման ունենալ բառիս դասական իմաստով։
Այսուհետև Իրանից Երևան և հակառակ ուղղությամբ՝ Սյունիքում, ճանապարհի հատվածը վերահսկում են ոչ թե հայ զինվորները, այլ ռուս կամ ադրբեջանցի։ Ավելին, նախարարը հենց հայկական կառավարությանն է հանդիմանել տարածաշրջանային բոլոր բալանսների խարխլման մեջ, որոնց շնորհիվ պանթուրքիզմը յոթ մղոնանոց քայլերով կսկսի իր հսկողության տակ վերցնել ողջ տարածաշրջանը:
Իրականում, այսօր մենք շարունակում ենք ապրել երեք զուգահեռ իրողությունների մեջ: Իրականությունը դե յուրե ձևավորվել է պատերազմից հետո ստեղծված փոխդասավորության շրջանակներում։ Իրականությունը դե ֆակտո՝ ամեն օր տեղի է ունենում Արցախում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Երրորդ իրականությունը հասանելի է միայն Նիկոլին։ Հենց նրա գլխում է հաստատվել այդ իրողությունը՝ բանավոր պայմանավորվածություններով, ոչ պաշտոնական խոստումներով, ստանձնած պարտավորություններով, տարբեր տիպի «քցոցիներ»-ով, մեր երկրի ու պետականության քայքայման շարունակվող գործընթացով, որոնք Նիկոլը վարպետորեն կատարում է ժողովրդի թիկունքում։
Այս երեք իրողությունները մեկ հատվում են, մեկ՝ բաժանվում: Բայց փաստն այն է, որ մենք այդպես էլ չենք փակել մեր պարտությունների էջը։ Մենք դեռ պետք է մարսենք պատերազմի, Նիկոլի աններելի սխալների հետևանքները և հասկանանք, թե ուր և ինչպես առաջ շարժվենք։ Մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես է վերաձևվելու մեր տարածաշրջանը և փորձենք գտնել մեր նոր տեղը այնտեղ։ Թե ինչպիսին կլինի այն, եթե Նիկոլը մնա իշխանության մեջ՝ բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել։