▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում ինչո՞ւ «Ուրիշի հոգին» սերիալում Աննա Գևորգյանին փոխարինեց Աննա Հարությունյանը

 

 

 

 

 

 

 

«Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում հաղորդավարուհի Աննա Գևորգյանին այսուհետև փոխարինելու է դերասանուհի Աննա Հարությունյանը։ Այս առիթով BlogNews.am-ը զրուցել է սերիալի գծային պրոդյուսեր Լիլիթ Կետիկյանի հետ, ով ասել է.

«Ոչ մի խնդիր և կոնֆլիկտ չենք ունեցել Աննա Գևորգյանի հետ։ Պարզապես որոշեցինք, որ նախագիծը պետք է շարունակի պրոֆեսիոնալ դերասանուհի՝ ի դեմս Աննա Հարությունյանի»,-ասել է Լիլիթը։

Հարցին՝ փաստորեն, Աննայի փորձի պակասը խանգարո՞ւմ էր նախագծին, նրա խաղից դժգո՞հ էին, Լիլիթը պատասխանել է.

«Խնդիրն այն չէ, որ դժգոհ էինք, ուղղակի Աննա Գևորգյանը մասնագիտությամբ դերասանուհի չէ, իսկ Աննա Հարությունյանը դերասանուհի է»։

Մեր հաջորդ հարցին՝ հնարավոր չէ՞ր այդ ամենը որոշել նախնական քասթինգի ժամանակ, ի վերջո, նախապես գիտեին, որ  Աննան ունի փորձի պակաս, Լիլիթը պատասխանել է, որ նախնական քասթինգ եղել է, պարզապես սերիալային ռեժիմը թույլ չի տալիս երկար աշխատել, այն ամեն օր եթերում է։

«Գեղարվեստական ֆիլմի դեպքում երկար աշխատանքը կարող էր արդյունք տալ, սակայն սերիալի պարագայում մենք աշխատում ենք առավոտից մինչ ուշ գիշեր։ Պրոֆեսիոնալ դերասաններն ավելի հեշտ են կարողանում հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը։ Աննա Գևորգյանի մոտ էլ կարող էր հրաշալի ստացվել, եթե մենք ժամանակ ունենայինք»,- ասել է Լիլիթն ու չի բացառել այլ նախագծերի շրջանակներում նրա հետ կրկին համագործակցելը։

Թե՛ Լիլիթը, թե՛ Աննան ասել են, որ որոշումը երկուստեք է կայացվել։

«Ընթացքում հասկացանք, որ այսպես  ավելի  ճիշտ կլինի։ Ես 2 փոքրիկ ունեմ և տանը խնդիրներ էին լինում, քանի որ ամբողջ օրը բացակայում էի։ Ես չէի  պատկերացնում սերիալի գրաֆիկն ու լարվածությունը։ Իմ կողմից հիմնականում դա էր պատճառը։  Իրենք էլ հավանաբար հասկացան, որ իրենց ավելի ազատ մարդ է պետք»,- ասել է հաղորդավարուհին և նշել, որ այս ընթացքում ունեցել է այլ առաջարկներ, որոնք մերժել է, սակայն մտադիր չէ տանը նստել, պարզապես պատրաստ չէ աշխատել սերիալի տեմպում։

 

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ այս օրերին հնչում էին Աննայի խաղի վերաբերյալ, նա ասաց, որ քննադատություններ հնչում են ցանկացած  մարդու հասցեին։ «Սա իմ առաջին փորձն էր, այնպես չէ, որ ես շատ գոհ եմ, սակայն 2 շաբաթվա ընթացքում փոփոխությունն այնքան մեծ էր, որ ես գոհ եմ աճից»,- նշեց Աննան։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее