▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականում ինչո՞ւ Անդրեն այսքան երկար մնաց ԱՄՆ-ում

BlogNews.am-ը գրում է, որ իր հետ զրույցում երգիչ Անդրեն, անդրադառնալով իր՝ ԱՄՆ այցի հետ կապված տարաբնույթ խոսակցություններին, ասել է, որ անձնական կյանքին վերաբերող որևէ մեկնաբանություն տալ չի ցանկանում, որից հետո ավելացրել է.

«ԱՄՆ-ում եմ մի շարք համերգների հրավերներով։ Այս 12-13 տարվա ընթացքում եղել են դեպքեր, որ ավելի երկար եմ մնացել ԱՄՆ-ում, միշտ էլ նման խոսակցություններ եղել են և կլինեն։ Նպատակներ կան, որոնք պետք է իրագործեմ՝ նոր աշխատանքներ և երազանքներ։ Հաշվենք՝ սա էլ իմ ամառային հանգիստն էր երկար և բարդ դասերից հետո. 2014 թվականն ինձ համար բավականին բուռն էր աշխատանքային առումով»,- ասել է նա ու հավելել, որ այժմ վայելում է իր ազատ ժամանակն ու ստեղծում նոր մտքեր, ծրագրեր։ Երգիչը նշել է, որ ամերիկաբնակ հանդիսատեսն իրեն շատ է սիրում և գնահատում.

«Այս ընթացքում ԱՄՆ-ում մի շարք համերգներ ունեմ, և նրանք իրենց կարոտը կառնեն։ Քանի որ դժվար է ամեն անգամ 18 ժամ ճամփորդել Ամերիկա, նախընտրեցի մնալ տեղում։ Փառք Աստծո, ունեմ լավ բարեկամներ և հարազատներ, ովքեր իմ տունն են այստեղ՝ օտար ափերում»։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее