▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրական կյանքում ես ավելի լուրջ և զուսպ եմ, քան իմ դերերում. Սաթի Ջանիբեկյան

 

 

 

 

 

 

 

 

 

BlogNews.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Սաթի Ջանիբեկյանի հետ, ով հայտնի դարձավ մի շարք հումորային նախագծերից:

Սաթի, դուք Ձեր դերասանական կարիերան սկսեցիք հումորային մի շարք նախագծերից, այդ դերերն ավելի հարազա՞տ են ձեզ համար:

Այո, ես իրական կյանքում պոզիտիվ և հումորի զգացումով օժտված մարդ եմ, երևի թե դա է պատճառը, որ կատակերգու ժանրը ինձ ավելի հոգեհարազատ է:  Քանի որ մեր ազգը վերջին ժամանակներում հոգսառատ է, ուրախ եմ, որ կարողանում եմ մի փոքր բարձրացնել մեր ժողովրդի տրամադրությունը: Սակայն կցանկանայի ինձ փորձել նաև այլ ժանրերում:

Ձեզ համար կարևո՞ր են ստացած հոնորարները. կհիշե՞ք Ձեր առաջին հոնորարն որքան էր, և ո՞ր դերի համար:

Անկեղծ ասած կոնկրետ հոնարարի չափը չեմ հիշում, բայց  առաջին դերս ֆիլմում եղել է էպիզոդիկ «Պահանջվում է միլլիոնատեր»  ֆիլմում: Այդ ֆիլմից էլ ամեն ինչ սկսվեց: Իհարկե ես կարևորում եմ հոնարարի չափը, բայց դա առաջնայինը և ամենակարևորը չէ ինձ համար դերի ընտրության հարցում: Ի վերջո դա ևս աշխատանք է:

Կա՞ն դերեր, որոնք ձեր սրտով չեն եղել, բայց միայն հոնորարի համար համաձայնվել եք նկարահանվել:

Անկեղծ ասած ոչ: Եթե դերն իմ սրտով չի լինում, ես չեմ կարող լավ կերտել այն: Իսկ եթե ես ինչ-որ բան պիտի լավ չանեմ, աշխատում եմ ընդհանրապես չանել:

Սերիալում նկարահանվելու առաջարկներ ստանո՞ւմ եք:

Այո, մի քանի անգամ եղել են առաջարկներ, բայց չեմ նկարահանվել, քանի որ կամ առաջարկն ինձ դուր չի եկել, կամ էլ տվյալ փուլում գրաֆիկս է հագեցած եղել:

Ձեր հարզարույցներից մեկում նշել էիք, որ նպատակ կա նկարահանվելու ռուսական կինոարտադրության համար, արդեն արվո՞ւմ են առաջին քայլերը, կարո՞ղ եք փակագծեր բացել:

Ասեմ, որ ռուսասական շուկայի հետ դեռ կոնկրետ աշխատանքներ չեն տարվում: Դրանք դեռ միայն պլաններ են:  Սակայն մոտակա  ժամանակներս  ռուսասական  կինոշուկա կմտնի  «Առաջին դեմք» ֆիլմը, որում նկարահանվել եմ նաև ես:

Դուք իրական կյանքում է՞լ եք այնպիսին, ինչպիսի` ձեր դերերում:

Գիտեք ընդհանուր գծեր բնականաբար կան, բայց իրական կյանքում ես ավելի զուսպ և համեստ մարդ եմ, քան իմ դերերում: Ուղղակի մարդկանց մեջ դերասանները դաջվում են ըստ իրենց խաղացած դերի:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее