«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով Փաշինյանի եւ նրա տիկնոջ վերջին աղմկոտ հայտարարություններին` նման գնահատական տվեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` ընդգծելով. - Փաշինյանի ցանկացած նման արտահայտություն անգամ իր կողմնակիցներին է ինչ-որ չափով վանում:
Նման գրառումները նպաստում են իր հակավարկանիշի աճին: Իր հակավարկանիշը շատ-շատ բարձր է՝ ատելության մակարդակի հասնող: Իր հակաընտրազանգվածն այնքան մեծ է, որ խեղդում է իր ընտրազանգվածին, սեղմում է ու թույլ չի տալիս, որ իր վարկանիշը բարձրանա: Իր ու իր կնոջ նկատմամբ ատելությունը շատ մեծ է»: