Esem.am-ը գրում է.
Ի՞նչ են խոսում. օրերս ավտովթարի է ենթարկվել դերասան, պրոդյուսեր Հայկ Ավագյանը:
Իրականում. պարզվում է՝ լուրն իսկապես համապատասխանում է իրականությանը: Դեպքը տեղի է ունեցել Հայկի և Անետա Օհանջանյանի նշանադրության տարեդարձը նշելուց հետո: Հայկն ասել է, որ իրենց համար կարևոր օրվա կապակցությամբ ընկերների հետ քաղաքից դուրս տոն են կազմակերպել: Նրա խոսքով՝ լավ օրվա ավարտին էլ վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում՝ վնասել է թևը: Բարեբախտաբար, մյուս ուղևորները վնասվածքներ չեն ստացել:
Հետաքրքրվելով այդ օրվա մանրամասներից՝ դերասան պրոդյուսերը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հավաքույթ անելու միտքը սիրելիինն է եղել:
«Շատ լավ նշեցինք մեր նշանադրության մեկ տարին, լավ ժամանակ անցկացրինք մեր ընկերների հետ»,- ասել է Հայկը և խոստովանել, որ սիրելիին, իրենց համար արդեն ավանդական դարձած, արջուկով ծաղկեփունջ է նվիրել:
Յուրօրինակ երևալու համար Հայկն ու Անետը, վերջինիս մտահղացմամբ, այդ օրը նաև միանման շապիկներ են հագել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում