▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր ծննդյան գիշերը մահացել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

 

Մահացել է ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանը։

Մահվան պատճառը երկար հիվանդությունն է:

Հավելենք, որ երեկ` փետրվարի 27-ին, լրացել էր Ալբերտ Մկրտչյանի 81-ամյակը։

Կենսագրական տվյալներ:

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937թ.–ի փետրվարի 27–ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Նա հայտնի ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն է։

1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։ 1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее