Այն, որ անգրագիտությունն ու  դատարկությունը վաղուց արդեն հեռուստաեթերում են, դա ոչ մեկին չի  զարմացնում, բայց այսօր «Շանթ» հեռուստաընկերության «ԻՔՍ-ՖԱԿՏՈՐ» հաղորդման  ժամանակ, մեր ժամանակի հայտնի պրիմիտիվները հանդուրժեցին ծաղրել Առնո  Բաբաջանյանի երգն ու կատարողին: Այն, որ այդ պրիմիտիվները անկարող էին  որեւէ խորքային պատկերացում ունենալ Բաբաջանյանի  արվեստի մասին, դա էլ ինձ ինչ-որ տեղ հասկանալի է, բայց այն, որ երգի  ժամանակ այդ հաղորդման ռեժիսորը արդեն հեգնում էր այդ երգը, դա արդեն  ահազանգ է բոլորիս: Հայրենակիցներ ջան, մենք որակական լուրջ կորուստ  ունենք, դա դեռ ոչինչ: Մեզ եթերից բռնանում են բոլոր տրամաչափի  միաբջիջները, որոնց ամենամեծ ձեռքբերումը ինչ-որ օլիգարխի հարսանիքին  երգելը կամ կուլիսներից թաքուն նայելն է եղել: Բարկությանս կուլմինացիայի  հասավ այն ժամանակ, երբ Անդրեն, իմիջիայլոց մի երգիչ, որը ինչ երգ ուզում ա  երգի, վերջացնում է ուրիշ տոնայնության մեջ, ուրեմն այդ հանճարը  Բաբաջանյանի երգի որպես լավ կատարում մեջբերեց ինչ-որ էրիկի կատարումը, որը  ինտերնետում տեսնելուց հետո երկար ժամանակ աչքիցս ընկել էր նրա կատարած  երգը: Բանը հասել է այնտեղ, որ իրենք արդեն ճաշակ են թելադրում մեզ: Այսօր  փորձի համար շրջել եմ հայկական բոլոր ալիքները, բոլոր ալիքներում մի  պատկառելի մարդ չտեսա եթերում, որից սովորելու բան կլիներ իմ ու մնացած  հանդիսատեսի համար: Այս ո՞ւր ենք գնում: Դրանց ձեւավորած սերունդն է, որ  իրեն կարող է թույլ տալ նստել տրանսպորտի մեջ այն դեպքում, երբ դիմացը  կռացած կանգնած է տարիքով մեծը կամ ծերունին: Այսպես շարունակվելու դեպքում  մենք կվերանանք որպես տեսակ ու կլրացնենք անդեմք ու անբովանդակ ցեղերի  շարքը: 
Գրառումը և Տեսանյութը` Արամ Դավթյանի ֆեյսբուքյան էջից
      

