▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IQOS-ի հայ օգտատերեր, շնորհավոր

Գարնան թարմ ու ցանկալի բույրը այլևս ծխախոտի ծխով չի համեմվի․ վերջապես, Ֆիլիպ Մորրիսը մեկնարկեց առանց ծխի հեղափոխական IQOSապրանքի վաճառքը Հայաստանում:

Որպես առաջին քայլ IQOS-ի վերապատրաստված աշխատակիցները  Երևանի Dalma Garden Mall-ի հարմարավետ տաղավարում չափահաս ծխողներին կներկայացնենծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն կտրամադրեն IQOS-ին անցում կատարելու վերաբերյալ: Մեկ ամսվա ընթացքում IQOS-ի վաճառակետեր կգործեն նաև Երևանի այլ խանութներում: 

Կազմակերպությունը նախատեսում է հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելՀայաստանում: Այժմ PMI-ը  հետազոտությունների երկու գործող կենտրոն ունի՝ Շվեյցարիայում և Սինգապուրում:

IQOS-ի հիմքում  առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներինառաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերինու հագուստին մնացող տհաճ հոտի։

IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակտևած ուսումնասիրությունների արդյունք է:

2008 թ.-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունըներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապեսանցումկատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի:  Ավելին իմանալու համար կարելի է այցելել պրոդուկտի վեբկայք:

«Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է: Հայաստանում IQOS–ը ներկայացնելու որոշումն արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը և ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկն ու հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելը մեծապես կնպաստեն առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին»,-նշում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան: 

IQOS-ն արդեն հասանելի է 38 շուկաներում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: 2018 թ.-ի հունվարի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում մոտ 5մլն. չափահաս ծխող դադարեցրելէ ծխելը և անցել IQOS-ին, իսկ ամեն օր անցում կատարողների թիվը հասնում է 10,000-ի:

Լրացուցիչ տեղեկատվություն

PMI-ընպատակունիստեղծելառանցծխիապագա՝մշակելովևվաճառքիհանելովայլընտրանքայինապրանքներ չափահաս ծխողների համար, ովքեր այլապեսկշարունակեինծխել: PMI-ի ամենաառաջատար առանց ծխիապրանքատեսակը՝ IQOS-ը, էլեկտրոնային սարք է, որը տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ մշակված ծխախոտի հատիկներնայրման մակարդակից ավելի ցածր ջերմաստիճանում՝ ծխի փոխարեն գոլորշիառաջացնելով: IQOS օգտագործելու արդյունքում մոխիր չի առաջանում:

PMI-նիրականացնում է գիտականգնահատման խստապահանջ ծրագիր՝ հաստատելու համար, որառանց ծխի իր ապրանքների օգտագործումըշարունակական ծխելու համեմատ զգալիորեննվազեցնում է ռիսկը:IQOS-ի վերաբերյալ PMI-ի հետազոտություններըառաջադեմ են ու հստակորեն մատնանշում են ռիսկի նվազեցման ուղղությունը: Հետազոտության հիմնական արդյունքներն են՝

IQOS-ի գոլորշին միջինում 90-95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր է պարունակում, քան հատուկ հետազոտական նպատակներով ստեղծված ստանդարտ սիգարետը,

Լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որIQOS-ի գոլորշինզգալիորեն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։

Մինչ օրս կատարված կլինիկական հետազոտությունները մատնանշում են, որ ամբողջությամբIQOS-իանցած ծխողների մոտզգալիորեն նվազել է 15 թունավոր նյութերի ազդեցությունը:Նշված ազդեցության նվազումը մոտեցել է հետազոտությունների ընթացքում ծխելը դադարեցրած մարդկանց մոտ գրանցված նվազման մակարդակներին։

IQOS-ը երկրորդական ծխի աղբյուր չի հանդիսանում: Օդի որակիհետազոտության համաձայն՝ IQOS-ի օգտագործումը բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա։

Հետազոտությունը ցույց է տալիսIQOS-ի հանդեպ հետաքրքրության ցածր մակարդակայն մարդկանց շրջանում, ովքեր երբեք չեն ծխել կամ դադարեցրելեն ծխելը, մինչդեռ չափահաս ծխողների շրջանում նրանց՝IQOS-ի հավանական օգտագործողներ դառնալու մեծ պոտենցիալ կա:

Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի մասին

Մենք սիգարետներև նիկոտին պարունակող այլ ապրանքներ արտադրող և ԱՄՆ-ից դուրս վաճառք իրականացնող առաջատար միջազգային ընկերություն ենք: Մենքկերտում ենք մեր ապագան՝ ստեղծելով առանց ծխախոտի ծխի ապրանքներ, որոնքսպառողի համար ավելի լավ ընտրություն են, քան սիգարետծխելը: Ապրանքի մշակման մեջ բազմամասնագիտական մոտեցման ցուցաբերման, գերժամանակակից սարքավորումների և գիտական հիմնավորման միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորելու, որ մեր՝ առանց ծխի ապրանքները համապատասխանում են չափահաս սպառողների նախասիրություններին և ոլորտը կարգավորող խիստ պահանջներին: Մեր տեսլականն է,  որայս ապրանքները վերջ ի վերջո փոխարինեն սիգարետները՝ ի նպաստ չափահաս ծխողների, հասարակության, մեր ընկերության և մեր բաժնետերերի: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել մեր կայքերը՝ PMI և PMI Science:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее