«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի տարածքում պատանդ են պահում մոտ 3,5 հազար մարդու, հիմնականում՝ կանանց և երեխաների։
Այդ մասին ասված է Իրաքի հարցերով ՄԱԿ-ի առաքելության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության համատեղ զեկույցում,-գրում է РИА Новости-ն։