▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ի ահաբեկիչներն ավերել են հնագույն քրիստոնեական վանքերից մեկը

«Իսլամական պետության» ահաբեկիչերն  Իրաքի Մոսուլ քաղաքում ոչնչացրել են տարածքում գտնվող հնագույն քրիստոնեական վանքը: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը: Արբանյակից ստացված տեղեկությունների համաձայն՝ 1.400 տարվա պատմություն ունեցող հնագույն վանքը հիմնահատակ ավերվել է:

Ըստ մասնագետների՝ գրոհայինները հնագույն սրբատեղին ավերել են բուլդոզերների, ծանր մուրճերի ու պայթուցիկ նյութերի միջոցով:

Աղբյուրը նշում է նաև, որ վանքը համալրել է 100-ից ավելի կրոնական ու պատմական  հուշարձանների և շինությունների ցանկը, որոնք բարբարոսաբար կործանվել են ԻՊ-ի գրոհայինների կողմից:

This combination of two satellite images provided by DigitalGlobe, taken on March 31, 2011, top, and Sept. 28, 2014, shows the site of the 1,400-year-old Christian monastery known as St. Elijah’s, or Dair Mar Elia, on the outskirts of Mosul, Iraq. (DigitalGlobe via AP)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее