Ինստագրամում հայտնի սկանդալային կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանը, ով մշտապես աչքի է ընկնում ոչ միայն իր կատարած աշխատանքներով, այլ նաև իր հետաքրքիր կերպարով: Երեկ վերջինս երևանյան ակումբներից մեկում նշել է իր ծննդյան տարեդարձը: Մարիան Asekose.am-ին է տրամադրել իր օրվա լուսանկարներն ու կիսվել մանրամասներով.
«Երեկ տոնեցի ծննդյանս 22-րդ տարեդարձը: Անակնկալները, շնորհավորանքներն ու բարեմաղթանքները սկսեցին դեռ կեսգիշերից: Դերասանուհի Եվա Բաղդասարյանը եղավ առաջինը, ով ինձ շնորհավորեց, իսկ հետո մեզ միացան մեր ընկերներն ու հարազատ մարդիկ: Իսկ արդեն երեկոյան երևանյան ակումբներից մեկում աղջկական ծնունդ կազմակերպեցինք: Շատ ուրախ ու ջերմ միջավայրում այն անցավ, քանի որ իմ կողքին էին էին ինձ համար հարազատ ու թանկ մարդիկ»,- պատմեց Մարիան:
Այն հարցին, թե արդյո՞ք անակնկալ նվերների շարքում կար մեկը, որը վերջինիս համար առանձնահատուկ է՝ կոսմետոլոգն ասաց.
«Իհարկե, դա իմ սիրելիի նվերն էր: Նա ինձ ոսկյա գրիչ ու ծաղիկներ է նվիրել: Չեմ ցանկանա անձնականիս մասին այլ տեղեկություն տրամադրել, սակայն պետք է նշեմ, որ կա իմ կյանքում տղամարդ, ում շատ սիրում եմ: Հետաքրքիր մի նվեր էլ ստացա թուրի տեսքով (ժպտում է), որը, կարծում եմ, ինչ-որ խորհրդանշական իմաստ ունի»:
Մարիան մեզ հետ զրույցում պատմեց նաև, թե ինչ երազանք է պահել տորթի մոմերը փչելիս.
«Ամեն տարի երազանքներս կապված են լինում ընտանիքիս հետ, սակայն այս տարի երազանքնս մասնագիտությանս, դրա առաջմղման ու էլ ավելի բարձունքներ գրավելու հետ էր կապված: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը և կարծում եմ, որ այս պահին իմ երազանքները միայն դրա հետ են կապված: Հետաքրքիր մի երևույթ եմ նկատել. իմ գործունեության ընթացքում իմ շատ լավ հաճախորդներից գրեթե բոլորն ինձ ընկերուհներ են դառնում: Ծննդյանս օրն էլ կային աղջիկներ, որոնց հետ ծանոթացել եմ իմ գործունեության ընթացքում: Շատ են մարդիկ, ովքեր ինձ չճանաչելով սխալ կարծիք են ձևավորում և ինձ սկանդալային կոսմետոլոգ համարում: Պետք է նշեմ, որ ես ամենևին այդպիսին չեմ, և այդ մասին կարող են փաստել իմ բոլոր հաճախորդները: Պարզապես ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ ես կարող եմ մեկ կամ մի քանի օր տրամադրություն չունենալ: Ես չափազանց նվիրվում եմ նրանց, հետագայոմ ընկերանում, քանի որ հաճելի է այն, որ այս մեծ դաշտում նրանք հենց ինձ են ընտրում,-Asekose.am-ին պատմեց կոսմետոլոգ Մարիա Ավետիսյանը:
Ստորև ներկայացնում ենք ծննդյան լուսանկարները: