▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքս էլ չգիտեմ՝ ինչու բաժանվեցինք, ֆիքսվում էինք բաների վրա, որոնք ուրիշ ժամանակ, գուցե, անտեսեինք. Աննա Խաչատրյան

Armlur.am-ը ներկայացրել է «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում է հայտնիների անձնական կյանքի՝ մինչ օրս անհայտ կամ քչերին հայտնի դրվագներին: Այս անգամ զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է:
Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. 

Աննա նշեց, որ առանձնապես կարեւորություն չի տալիս այդ հասկացությանը։ Փոքր տարիքում, օրինակ, Աննան առանձնապես չի հրապուրվել, ինչ վերաբերում է դպրոցական տարիներին, նա եղել է, այսպես ասած, տղաների ընկերը. «Մեր դասարանի տղաները ինձ ընդունում էին որպես իրենցից մեկը»,- ծիծաղելով ասաց երգչուհին։ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին սանուհու բախտը չի բերել նաեւ ուսանողական տարիներին. «Մեր կուրսում, անգամ՝ համալսարանում, ուսանողների շրջանում գերակշռում էին աղջիկները, այնպես որ, այդ տարիքում եւս տղաների հետ առանձնապես շփում չեմ ունեցել»,- անկեղծացավ Աննան։ Նա սիրահարվել է ավելի ուշ, համեմատաբար հասուն տարիքում։ Ընկերոջ հետ հարաբերությունները, սակայն, երկար չեն տեւել։ Հարցին, թե ինչու են իրադարձությունները նման ընթացք ստացել, Աննան պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ինքս էլ չգիտեմ։ Միայն կարող եմ ասել, որ ոչ շատ հասուն տարիքում մարդիկ այնպիսի սխալներ են թույլ տալիս, որոնք հետագայում գուցե թույլ չէին տա, այնպիսի մանրուքների վրա են ֆիքսվում, որոնք ուրիշ ժամանակ գուցե անտեսեին»։ 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Չեմ սիրում լքողի դերը. Աննա Խաչատրյանը` սիրային հիասթափությունների, մայրանալու որոշման մասին և ոչ միայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее