Տապալված են ռեֆորմները, որոնք, ըստ էության․ չեք արել, ամբողջ համակարգը ճահճացած է, կամք չեք ցուցաբերել իրական փոփոխություններ անել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
«Մշակույթի, սպորտի ոլորտը տապալված է, երիտասարդական քաղաքականություն գոյություն չունի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանն անդրադարձավ իշխանության պնդումներին, թե կեղծ թեզեր են շրջանառվում և բերվում քաղաքական օրակարգ։
«Տարբերակները հետևյալն է, մենք առաջարկելու ենք քվեարկություն, որով ձեր թեկնածությունը կքվեարկվի, դա տարբերակ առաջինն է։ Տարբերակ երկրորդ՝ Դուք մտածում եք, որ իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկի, ես Ձեզ առաջարկում եմ ընտրել երրորդ ճանապարհը․ ինքներդ հրաժարական տվեք և թողեք ոլորտը զարգանա և առաջ գնա»,-ասաց նա: