▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանություն գործած զինծառայողը եզդի էր. 20 օր էր՝ սկսել էր ծառայությունը

 

168.am-ը գրում է. «Հետաքննություն է գնում, ու դեռ ոչ մի ինֆորմացիա չկա»,- կայքի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Հացիկ համայնքի ղեկավար Կարեն Ներսիսյանը՝ խոսելով օգոստոսի 14-ին իրենց գյուղում տեղի ունեցած զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին:

Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանին  գտել են կախված:

Հացիկի գյուղապետը կայքի հետ զրույցում ասել է, որ Աբասը նոր էր գնացել բանակ, 20 օր էր, ինչ նա ծառայում էր, ազգությամբ եզդի էր.

«Աբասն ուներ քույր, եղբայր, հայր, մայր, պապ ու տատ: Նորմալ, գյուղում ապրող ընտանիք են, իրենց աշխատանքով ապրող ընտանիք»:


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее