▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պաշտոնյաներ են. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ մայիսի 13-ին  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. որդին դանակի մի քանի հարվածներ է հասցրել ծնողներին, այնուհետև 6-րդ հարկից իրեն ցած է նետել:

Դեպքի առիթով Shamshyan.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Վիրավոր Գ. Մազինյանը աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես ֆինանսական բաժնի պետ, իսկ Ս. Կանջինյանը երկար տարիներ աշխատել է հարկային տեսչությունում և հարևանների մոտ ավելի շատ հայտնի է՝ Հարկայինի Սուրո մականվամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Կանջինյանը կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր ծնողներին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները: Այդ ամենից հետո Վ. Կանջինյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրենց շենքի 6-րդ հարկի շքամուտքի պատշգամբից ցած է նետվել և ընկել շքամուտքի մոտ կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի վրա: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее